The speeches were followed by the presentation of the book “Artsrunyats Ruling Family in the Armenian History”, authored by Babken Harutyunyan.
Babken Harutyunyan was born on 4 March 1941 in Yerevan....
ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈւԹՅՈւՆԻ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Ծնվել է 1941թ. մարտի 4-ին Երևանում: 1958թ.
ավարտել է թիվ 72 դպրոցը, 1962թ.` ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 1977թ.` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը: 1963-1966թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում:
1968թ. Բ.Հարությունյանը պաշտպանել է թեկնածուական, 1993թ.` դոկտորական ատենախոսություն: 2005թ.
նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 2006թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
1966թ. Բ.Հարությունյանը եղել է հայ ժողովրդի պատմության ամբիոնի լաբորանտ, 1967-1994թթ.` դասախոս, ավագ դասախոս, դոցենտ, 1994-ից` պրոֆեսոր, 1970-1971թթ.` ԵՊՀ արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկան, 1985-1988թթ.` Երևանի համալսարանի հրատարակչության տնօրեն, 1993-2003թթ.` պատմության ֆակուլտետի դեկան, 1997-2000թթ.` նաև Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ: 2003-ից նա հայոց պատմության ամբիոնի վարիչն է, իսկ 2007-2008թթ.
եղել է նաև ՀՀ ԳԱԱ նախագահության ակադեմիկոսքարտուղար:
Բ.Հարութ